Եվրոյի կեղծ թղթադրամներ պատրաստողները ձերբակալվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9.000 եվրո գումար՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին նշված կեղծ թղթադրամները ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Արարատի բաժին բերման են ենթարկվել Արարատ քաղաքի բնակիչներ՝ 1989 թ. ծնված Գոռ Խանեսյանը և 1987 թ. ծնված Հակոբ Մախուլյանը:

Նրանք խոստովանել են, որ 2015 թ. մարտին ձեռք են բերել 20 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Պարզվել է, նաև, որ Մախուլյանը  2014 թ. հոկտեմբերին ձեռք է բերել և Խանեսյանի միջոցով իրացրել 15 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Գոռ Խանեսյանը և Հակոբ Մախուլյանը ձերբակալվել են։

Կատարվում է քննություն։




Լրահոս