Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հիշատակի անմար կրակի մոտ, ապա այցելել «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, շրջել Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի ցուցասրահներում: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն գրառում է կատարել թանգարանի պատվո հյուրերի մատյանում և թանգարանին նվիրել Սանկտ Պետերբուրգի կառավարության շենքի մանրակերտը:




Լրահոս