Օրակարգում վարչապետի փոփոխության հարց դրվա՞ծ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր օրակարգում կառավարության, վարչապետի փոփոխության հարց ընդհանրապես դրված չէ: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ իրենց օրակարգում դրված է ներքին և արտաքին քաղաքական ուղղությամբ ՀՀ դիրքերն ամրապնդելու հարց:

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում Հովիկ Աբրահամյանի կառավարության մեկ տարվա աշխատանքը, Շարմազանովը նշեց, որ կոռեկտ չէ համարում գործընկերների աշխատանքին գնահատական տալը:

«Ես կարծում եմ` կառավարությունն ունի մեծ պոտենցիալ` լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք ստանձնել են մեկ տարի առաջ: Այս մեկ տարին ցույց տվեց, որ  կառավարությունը ցանկանում է իրականացնել իր առջև դրված խնդիրները: Ես օպտիմիստ եմ և կարծում եմ` մենք բոլորս կարող ենք լուծել այդ խնդիրները», – նշեց նա:

Նշենք, որ վերջերս մամուլում հաճախ է շրջանառվում կառավարության հնարավոր փոփոխությունների մասին լուրերը: «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ մայիսին կարող է նոր կառավարություն ձևավորվել:

 




Լրահոս