Վերջերս Երեւանում տեղադրված հայ մեծերի գիպսե արձանները մեծ հետաքրքրություն առաջացրին քաղաքացիների մոտ: Շատերը շտապում են նկարվել, ոմանք նույնիսկ իրենց անշնորհքություններ են թույլ տալիս եւ «պատահաբար» կոտրում արձանի ձեռքը, ոտքը, մատը… Հիմա այդ արձաններն արդեն գտնվում են տեսախցիկների հսկողության ներքո, սակայն որոշ ժամանակ անց դրանք բոլորը կտեղափոխվեն: Դրանցից յուրաքանչյուրն իր տեղը կգտնի համապատասխան տուն-թանգարանում: Օրինակ` Ֆրունզիկ Մկրտչյանի արձանը կտարվի Գյումրի` նրա տուն-թանգարան, Պարույր Սեւակինը` Զանգակատուն եւ այլն: Հավանաբար քաղաքային իշխանությունները վերջապես հասկացան, որ ամեն նստարանի վրա նման ոչ շատ ճաշակով արված քանդակներ «նստեցնելով»` Երեւանը նմանեցնում են գավառական մի քաղաքի, իսկ մեր մեծերին էլ` միադեմ ու միագույն կավարձանների:
ԱՐՁԱՆՆԵՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ