Սիբիրյան խոցով կասկածվող հիվանդները դուրս են գրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել բակային համայցերը, լաբորատոր հետազոտությունները, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Մնացած հիվանդների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
Ներկայումս սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ: Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Բոլոր հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական տեղաշարժ: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է, հայտնում են Առողջապահության նախարարությունից։




Լրահոս