ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ինձ հետաքրքիր է, թե կոնկրետ ինչ լիազորություններ են վերապահված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Վերջին օրերին նրանք բոլորին տուգանում են:

Սիրարփի Գրիգորյան (48 տարեկան, ՍՊԸ-ի տնօրեն)

 
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) ՏՄՊՊՀ-ն կարող է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, փաստացի գործունեության բացահայտման կամ հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացնել հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն եւ դիտանցում:
Լիազորված է դիմել դատարան օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների՝ օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաեւ այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով: Կարող է դիմել ՀՀ կառավարությանը՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց՝ օրենքին հակասող գործողությունները դադարեցնելու միջնորդությամբ, նշանակել տուգանքներ, կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ: Նաեւ՝ ընդունել հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության, ապրանքային շուկայի որոշման հետ կապված համապատասխան կարգեր: Հանձնաժողովը լիազորված է պարզաբանումներ տալ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ, կատարել օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:     

ՏՄՊՊՀ հասարակայնության հետ կապերի
եւ լրատվության բաժնի պետ Գայանե Սահակյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Հուսանք, որ արձանագրված բազմաթիվ խախտումների ու չարաշահումների համար վերջին շրջանում բավական կլորիկ գումարների տուգանքների ենթարկվելուց հետո  տնտեսվարողները մի փոքր ավելի լուրջ կվերաբերեն այս մարմնին: Եթե իհարկե, նրանք աշխատում են՝ ոչ թե ընտրական, այլ օբյեկտիվության սկզբունքներից ելնելով:




Լրահոս