ՃՈԽ ՀԱՐՍԱՆԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին կայացավ «Գեներալի աղջիկը» սերիալի դերասան 30-ամյա Ալեքսանդր Բաբասյանի եւ 22-ամյա Լիլիթի հարսանեկան արարողությունը: Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, իսկ հարսանեկան հանդեսը` «Լաթար» ռեստորանային համալիրում: Ականատեսների խոսքով` բավական ճոխ հարսանիք է եղել` 400 հրավիրյալներով: Դերասանի հավաստմամբ` նրանք մեծ գումարներ են ծախսել հարսանեկան արարողության վրա, այդ գումարով կարելի էր գնել 3-սենյականոց բնակարան Երեւանի կենտրոնում: Իսկ հարսանեկան հանդեսի մասին Ալեքսանդրը նշել է, որ իրենց տարբեր անակնկալներ են մատուցել՝ ընկերները երգի, պարի տեսքով, ծնողները՝ այլ թանկարժեք նվերների:
«Թանկարժեք ու հիշվող նվերներ ենք ստացել թե՛ իմ ծնողների, թե՛ տիկնոջս ծնողների կողմից: Ծնողներս նվիրել են երեքսենյականոց բնակարան, իսկ Լիլիթի ծնողները` երկուսենյականոց: Երկու բնակարանն էլ Կենտրոն համայնքում են: Բացի բնակարանից, կնոջս ծնողներից «BMW X5» մակնիշի շքեղ ավտոմեքենա էլ եմ ստացել»,-պատմել է դերասանը: Շուտով զույգը կմեկնի նաեւ հարսանեկան ճանապարհորդության, ուղեգիրը եւս նվեր է, բայց նորապսակները դեռ երկմտում են, չգիտեն՝ գնան Բոռա-Բոռա, թե Դոմինիկյան Հանրապետություն:




Լրահոս