Վեց ամսով երկարաձգվել է անալոգային հեռարձակումից թվայինի անցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վեց ամսով երկարաձգել անալոգային հեռարձակումից թվայինի անցումը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կառուցել է թվային հեռուստահեռարձակման ցանցի 90 տոկոսը. այն լրիվ պատրաստ կլինի մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Սակայն ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա հստակեցնել համակարգի ներդրման սոցիալական ծրագրի մոտեցումները և ավելի սահուն անցում կատարել դեպի թվային հեռարձակում:

Վերը նշված օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:




Լրահոս