Հրապարակ. Նոր մանրամասներ Քոչարյան-Աբրահամյան հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր մանրամասներ են հայտնի դառնում Հովիկ Աբրահամյան-Ռոբերտ Քոչարյան ինքնաթիռային հանդիպման մասին: Ականատեսները “Հրապարակ”-ին պատմել են, որ թռիչքի երեքուկես ժամվա ընթացքում նրանք գրեթե բան չեն պահանջել ուղեկցորդուհիներից, չեն ճաշել, սակայն մերթընդմերթ Ռոբերտ Քոչարյանն իր ձեռքի պայուսակից հանել է իր ,այփադըե, դրա վրա ինչ-որ բան ցույց տվել Հ. Աբրահամյանին: Վերջինս նայել-ուսումնասիրել է ցույց տրվածը, գլխով արել, ապա Քոչարյանն այն դրել է պայուսակը, հետո էլի հանել:
Հումորի զգացողությունից ոչ զուրկ Աժ պատվիրակության անդամները կատակում էինև հնարավոր է երկրորդ նախագահը Տանզանիայում արած իր որսի նոր նկարներն էր ցույց տալիս Հ. Աբրահամյանին:




Լրահոս