ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վատ չէր լինի, իհարկե, որ ԲՀԿ-ն պաշտպաներ մեր թեկնածուին, ոչ թե այն տեսակետից, որ վստահ չենք մեր ուժերին եւ կասկածում ենք մեր թեկնածուի հաղթանակին»:

Ռազմիկ Զոհրաբյան «Հայոց աշխարհ»

Դե իհարկե, Հանրապետական կուսակցությունը շատ վստահ է իր ուժերի վրա ու նույնիսկ այնքան, որ Ռազմիկ Զոհրաբյանն է այդ մասին խոսում: Հիշո՞ւմ եք՝ մի առիթով էլ Գալուստ Սահակյանն ասաց, թե Սերժ Սարգսյանի հեղինակությունն ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը: Պարզապես մի նրբություն է խանգարում նժդեհականներին. Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձր է բացառապես ՀՀԿ-ականների շրջանում, այն էլ ոչ բոլորի: Դրա համար էլ ցանկանում են, որ ԲՀԿ-ում էլ Սարգսյանին սատարողներ հայտնվեն, քանի որ ընտրողների վրա հույս դնելն անիմաստ է: Գոնե քաղաքական դաշտին «իրենցով անեն»:




Լրահոս