ՌԴ-ից եկած մասնավոր տրանսֆերտների ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ապրիլին բանկային համակարգով արտասահմանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 69.1 միլիոն դոլար: Անցած տարվա ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 102.9 մլն դոլար: Նվազումը 32.8 տոկոս է։

Մասնավոր տրանսֆերտների այսպիսի գահավիժման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է։ Տրանսֆերտների մեծագույն մասը շուրջ 85 տոկոսը, սովորաբար գալիս է ՌԴ-ից: Այս տարվա ապրիլին այդ երկրից եկած տրանսֆերտները նվազել են 36.7 միլիոն դոլարով և կազմել ընդամենը 54.4 միլիոն: Տարվա առաջին 4 ամիսներին, ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 198 միլիոն դոլար անցած տարվա նույն ժամանակահատվածի 352.5 միլիոն դոլարի փոխարեն: Այդ ընթացքում ՌԴ-ից եկած մասնավոր տրանսֆերտների ծավալը կրճատվել է ավելի քան երկու անգամ՝ 310 միլիոն դոլարից հասնելով 148.7 միլիոն դոլարի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս