ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի սկզբնամասում` Դալար գետի մեջ, տղամարդու դի կա: Պարզվել է, որ հայտնաբերվածը 1976թ. ծնված Սերյոժա Թովմասյանն է` գլխի եւ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով: Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ս. Թովմասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով նոյեմբերի 13-ին ձերբակալվել է 1969թ. ծնված Սամվել Ս.-ն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս