Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու՝ օրակարգում ունենալով ՀՀ ընտրական եւ քրեական օրենսգրքերում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Երեկ երեկոյան արդեն ՀԱԿ նախաձեռնած ստորագրահավաքին անհրաժեշտ 44 պատգամավորի փոխարեն միացել էր 45 հոգի: Արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրել են ՀԱԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաեւ ԱԴԿ-ականներ Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչիկ Քոքոբելյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը, սակայն, չեն ստորագրել այս նախաձեռնության տակ, թեեւ չեն էլ մերժել այն: Ամեն դեպքում, փաստաթուղթը մինչեւ այսօր՝ ժամը 11:15-ը, բաց է լինելու ստորագրության համար: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ վստահ է՝ ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ՝ քվորում չկայանալու եւ նիստը տապալելու համար: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն ապացուցում է, որ պատրաստ չէ նման քննարկման, չի ուզում, որ ՀՀ-ում անցկացվեն ազատ, արդար եւ մաքուր ընտրություններ, ուստի խուսափում է այդ թեմայով որեւէ քննարկումից:
Ի դեպ, ՀԱԿ-ը նախատեսում է այդ օրը նաեւ ԱԺ դիմաց պիկետ անցկացնել:
ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ