ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Հայաստանում ՌԴ դեսպանատանը

Երեկ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ, այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին: Ս. Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` օտարերկրյա պետության բոլոր քաղաքացիները կարո՞ղ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ, թե այդ իրավունքից կարող են օգտվել միայն ազգությամբ հայերը:

Համեստ Սիրադեղյան (51 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերվում՝
1) քաղաքացիության ճանաչմամբ, 2) ծննդով, 3) քաղաքացիություն ստանալու միջոցով, 4) քաղաքացիությունը վերականգնելու միջոցով, 5) քաղաքացիության խմբային ձեռքբերման միջոցով, 6) ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով, 7) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Ըստ նույն օրենքի՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`
1) օրենքով uահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, 2) կարող է բացատրվել հայերեն լեզվով 3) ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը:
Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերի սահմանված պահանջների պահպանման՝ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը՝
1) որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա, 2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է ՀՀ քաղաքացիություն uտանալու համար, 3) որը 1995թ. հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել ՀՀ քաղաքացիությունից:
Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն` 2014 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ-ում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվ կազմել է 1922, որոնցից 215-ը ՌԴ քաղաքացիներ են:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` կառուցապատող անձն ինչպիսի՞ իրավունք ունի: Որո՞նք են նրա իրավունքները:

Ստեփան Մխիթարյան (46 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կառուցապատողներն իրավունք ունեն՝
ա) հաuտատված քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին համապատաuխան ընտրել քաղաքաշինական գործունեության oբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել oբյեկտի քաղաքաշինական փաuտաթղթեր մշակողներին եւ շինարարություն իրականացնողներին.
բ) քաղաքաշինական փաuտաթղթերում կատարել փոփոխություններ՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով` այնպիuի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք, «Քաղաքաշինության մասին» ՀՀ oրենքի 23-րդ հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն.
գ) իրենց իրավունքները uահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց.
դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները uահմանափակող գործողությունները: («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքը ներկայացված է, եւ ցանկալի է, որ յուրաքանչյուր կառուցապատող գործի օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում ապօրինի կառույցների թիվն էլ ավելի կավելանա:




Լրահոս