Որքան է կազմում Իշխան Զաքարյանի տեղակալի ունեցվածքը. կինը ամուսնուց ունևոր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի` Լեւոն Յոլյանի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի՝ կազմել են 5 մլն 800 հազար դրամ եւ 4 հազար դոլար: Մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 7 մլն 584 հազար դրամ: Նշենք, որ 2013 թվականին, երբ Յոլյանը, ստանձնել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել է երկու բնակարան, արտադրական նշանակության շինություն, երեք հասարակական նշանակության շինություն, որոնք նախատեսված են բնակչության սոցիալական սպասարկման համար, մեկ հողամաս եւ մեկ ավտոտնակ:

Իսկ նրա կինը` Անուշ Ասլանյանը, պարզվում է՝ ամուսնուց ավելի ունեւոր է: Յոլյանի գործազուրկ կինն անցած տարվա ընթացքում 4 մլն 638 հազար դրամով գնել է հողամաս, երկու բնակարան` համապատասխանաբար 69 մլն 150 հազ. դրամ ու 2 մլն 861 հազ. դրամ արժեքներով: Տիկնոջ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ եւ 515 հազար դոլար: Նա փոխառություններից, ասել է թե՝ պարտքով տրված գումարներից ստացել է 6 մլն 589 հազար դրամ տոկոսավճար: Հիշեցնենք, որ Յոլյանը 2013 թվականին, մինչեւ պաշտոն զբաղեցնելը, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալն էր:




Լրահոս