Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու հունիսի 24-ին գումարված նիստում ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ավագանու անդամներին ներկայացնելով Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի բարեկամ և գործընկեր քաղաքներում միջոցառումների ընթացքը, նաև դեռևս սպասվող միջոցառումները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին դրանց կազմակերպմանն ու անցկացմանը ցուցաբերած մեծ աջակցության համար: Դեմոյանը նաև նշել է, որ այդ առնչությամբ շարունակաբար դրական արձագանքներ է ստանում բազմաթիվ երկրներից ու քաղաքներից:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ներկայացրել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված և անցկացված, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների մասին:




Լրահոս