19-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ԿՏՐԵԼ Է ԵՐԱԿՆԵՐԸ, ՀԵՏՈ ԽՄԵԼ ՄԵԾ ՔԱՆԱԿԻ ԴԵՂԱՀԱԲԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները Խանջյան փողոցի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում, ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են, որ մի երիտասարդ աղջկա, որի ձախ ձեռքի դաստակից արյուն էր հոսում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության կենտրոնականի բաժնի հետաքննիչը պարզում է, որ աղջիկը Երևան քաղաքի Ավան 5-րդ փողոցի բնակիչ 19-ամյա Ա. Ո.-ն է, որը շեղբով կտրել էր ձախ ձեռքի արյունատար երակները, որից հետո խմել մեծ քանակությամբ դիմիդրոլ տեսակի հաբեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աղջկա կողմից նման քայլի դիմելու պատճառը եղել է այն, որ նա տարաձայնություններ է ունեցել իր նախկին ընկերոջ հետ:




Լրահոս