«Ոչ թալանին»-ը վաղը մեծ հանրահավաք կհրավիրի Բաղրամյան պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այսօր հնչած հայտարարությանը, Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները չեն շտապում հեռանալ: «Ոչ թալանին » նախաձեռնությունը որոշել է վաղը մեծ հանրահավաք հրավիրել Բաղրամյան պողոտայում և որոշել հետագա անելիքները: Նրանք այս գիշեր կմնան պողոտայում:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախաձեռնության անդամների հետ զրույցում նշեց, թե այս հավաքն անօրինական է և կոչ արեց ազատել պողոտան և տեղափոխվել օրինական դաշտ:

«Դադարեցրեք անօրինական գործունեությունը, հակառակ դեպքում ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը: Հաշված րոպեների հարց է վերականգնել պողոտայի երթևեկությունը և դրա բոլոր օրինական հիմքերը կան», – նշեց Օսիպյանը:

Նա այդպես էր չմանրամասնեց` կթողնեն վաղվա հանրահավաքը կայանա, թե կցրեն:

Քիչ անց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե իրենց չի գոհացնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը, քանի որ իրենց պահանջներն այդպես էլ չեն կատարվել: Նա հավելեց, թե միայն վաղը ընդհանուր քննարկումից հետո կկարողանան հայտնել իրենց հետագա անելիքների մասին:




Լրահոս