Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սուրեն Պողոսյանին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, որում տեղադրված էր ատրճանակին հարմարեցված 1 փամփուշտ, իսկ տաբատի աջ եւ ձախ գրպաններից՝ նույնատիպ մեկական փամփուշտ: Ըստ Ս. Պողոսյանի հայտարարության` ատրճանակին նմանվող սարքը պատրաստել է տնային պայմաններում, իսկ փամփուշտները գնել է “Դինամո” մարզահամալիրին կից շուկայից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:
17-ամյա երիտասարդի մոտից ինքնաշեն ատրճանակ են գտել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ