Բուդապեշտում տեղի է ունեցել լողազգեստներով Սանտա Կլաուսների վազք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել լողազգեստներով Սանա Կլաուսների վազք: Սանտա Կլաուսի գլխարկներ և լողազգեստներ հագած մի խումբ մարդիկ երկու աստիճան ցրտի պայմաններում վազել են Բուդապեշտի փողոցներով՝ շնորհավորելով մարդկանց գալիք տոների կապակցությամբ: Սանտա Կլաուսների “Մեծ վազք” ամենամյա բարեգործական միջոցառումը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվում է արդեն 9-րդ անգամ: Վազքի տևողությունը հիմնականում 30 րոպե է: Սուրբ ծննդյան տոնակատարությանը մասնակցելու համար բարեգործական վազքի մասնակիցները ստանում են Սանտայի գլխարկներ, թեյ և մասնակցության վկայական:




Լրահոս