Գողացված հեռախոս՝ գրպանահատի գրպանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Երեւանի Սեւանի փողոցում գտնվող ավտոկայանից, գրպանահատություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին եւ 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ Նորիկ Վ.-ի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս, իսկ Հակոբ Հ.-ի գրպանից` ծալովի դանակ: Պարզվել է, որ Նորիկ Վ.-ն բջջային հեռախոսը հիշյալ ավտոկայանում գողացել է մի կնոջ պայուսակից:Ոստիկանները պարզել են 54-ամյա տուժողի ինքնությունը եւ նա հրավիրվել է բաժին: Նշանակվել են ապրանքագիտական եւ դատատեխնիկական փորձաքննություններ Կատարվում է նախաքննություն:




Լրահոս