Մեկնարկեց Beeline նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1 հուլիսի 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է նոր սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վաճառքի մեկնարկի մասին: Այսօր, ժամը 17։00-ից սկսած սմարթֆոններ և պլանշետային համակարգիչներ կարելի է ձեռք բերել Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Էջմիածնի հինգ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից։  Յուրաքանչյուր վաճառքի և սպասարկման գրասենյակում գնորդներին  սպասվում է անակնկալ։ Հաճախորդները սմարթֆոն գնելիս անվճար կստանան Beeline «գեղեցիկ» հեռախոսահամար, իսկ համակարգչային պլանշետի դեպքում՝ հատուկ պատյան: Հուլիսի 2-ից վաճառքները կմեկնարկեն Beeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում։

Նոր Beeline սարքավորումների տեսականին ներառում է՝  Beeline Smart Pro և Beeline Smart Dual սմարթֆոնները և Beeline Tab Pro պլանշետային համակարգիչը։

«Ընդառաջ գնալով մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներին` մենք ընդլայնել ենք  բրենդային սմարթֆոնների տեսականին և առաջին անգամ Հայաստանում առաջարկում ենք բրենդային պլանշետներ։ Սարքավորումների տեսականին ներառում է արդեն մեր հաճախորդներին ծանոթ Beeline Smart–ը, բայց արդեն երկու SIM-քարտի հնարավորությամբ։ Ամենախստապահանջ հաճախորդներին հասանելի է 4’5 էկրան անկյունագծով Beeline Smart Pro՝ բարելավված տեխնիկական առանձնահատկություններով և նորաոճ դիզայնով։ Ինչպես նախկինում, այժմ նույնպես Beeline-ը բջջային սարքավորումների վաճառքի ժամանակ հիմնական ուշադրությունը դարձնում է սարքավորումների որակին, պարզ և հարմար ծառայությունների տրամադրմանը և շուկայում լավագույն գնին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Smart Dual սմարթֆոնը երկու SIM-քարտի հնարավորությամբ հասանելի է 33900 դրամով, իսկ Beeline Smart Pro՝ 49 900 դրամով։ Սմարթֆոնների գնորդները երեք ամիս շարունակ հնարավորություն ունեն ամսեկան անվճար ստանալ  1 GB գերարագ Ինտերնետ և Beeline ցանցի ներսում անսահմանափակ զանգերի հնարավորություն։

Beeline Tab Pro պլանշետային համակարգիչի արժեքն է 49 900 դրամ։ Գնորդները կստանան 5 GB բջջային ինտերնետ և մեկ ամիս «Infinity 512» սակագնային փաթեթին անվճար բաժանորդագրության հնարավորություն:

Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

unnamed




Լրահոս