ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն, որ նորաթուխ ԲՀԿ-ականը խոսում է միլիոնավոր հայերի կարծիքի մասին, արդեն զվարճալի եւ ժպիտ առաջացնող երեւույթ է: …Եթե մի քիչ ուսումնասիրեր իմ կենսագրությունը, կգիտակցեր, որ անօգուտ զբաղմունք է ընտրել»:

Էդուարդ Շարմազանով news.am

Նշենք, որ ՀՀԿ-ականներն էլ պակաս չեն խոսում միլիոնավոր հայերի կարծիքի մասին, ինչը շատ ավելի ծիծաղելի է, քանի որ ՀՀԿ-ի մասին նույն այդ միլիոնավոր հայերի կարծիքը երբ լսում ես ժողովրդի շրջանում եւ առանց իշխանավորների ներկայության, լիովին այլ է: Ինչ վերաբերում է Շարմազանովի կենսագրությանը, ապա այդ կենսագրությունում կա մի դրվագ. ՀՀԿ-ական պատգամավորը եւ նժդեհյան գաղափարախոսության կրողը, որ նույնիսկ ժամանակին արժանացել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի, չի ծառայել հայոց բանակում: Այնպես որ, եթե «նորաթուխ ԲՀԿ»-ականը չի ծանոթացել Շարմազանովի կենսագրությանը, դա միգուցե ՀՀԿ-ականի օգտին է:




Լրահոս