Բարբարա Սթրեյզանդը` Քըրք Քըրքորյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրաճանաչ ամերիկացի  դերասանուհի Բարբարա Սթրեյզանդն Facebook-ի էջում `  ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանին նվիրված գրառում է կատարել:

«Քըրք Քըրքորյանը բացառիկ շռայլ մարդ էր: Նա բարեգործություն չէր անում ուշադրության համար: Իմ հիմնադրամին տրամադրած նրա աջակցության շնորհիվ ես կարողացա օգնել ՁԻԱՀ-ով հիվանդներին, պայքարել կանանց ու երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության համար:

Նա բացառիկ ու յուրահատուկ մարդ էր: Ես միշտ շնորհակալ կլինեմ նրան»,-գրել է դերասանուհին:




Լրահոս