Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է չորսի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով կային զոհեր և վիրավորներ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 88 MO 002 պ/հ (վարորդ՝ Ս.Ա., մոտ 30տ.) և «Օպել» մակնիշի 34 AR 516 պ/հ (վարորդ՝ Վ.Մ., ծնվ. 1957թ.) ավտոմեքենաները: «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա.Ս.-ն (ծնվ. 1986թ.), Ե.Ա.-ն (ծնվ. 1992թ.) և Լ.Ղ.-ն զոհվել են, Մ.Թ.-ն (ծնվ.1978թ.) մինչ փրկարարների կանչի վայր հասնելը դուրս է բերվել տեղի ուժերով, շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է կայու ծանր, իսկ ժամը 17.05-ին դուրս են բերել «Օպել»-ի վարորդին, ով Մասիս քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է:

Լուսանկարները` mes.am

2

3

4

5

6

 




Լրահոս