
Իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, ով Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվել է է «Սևիլիա», հաջողությամբ բուժզննում է անցել իսպանական ակումբում։ Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Իտալացի 25-ամյա ֆուտբոլիստի հետ կստորագրվի 1 տարվա վարձակալական պայմանագիր։ Մրցաշրջանի ավարտից հետո իսպանական ակումբը կստանա Իմոբիլեի տրանսֆերի ձեռքբերման իրավունք: