Apple-ին բաժին է հասել ամբողջ աշխարհում սմարթֆոնների վաճառքի 92% եկամուտը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Wall Street Journal-ի հրապարակած տվյալների համաձայն` 2015-ի 1-ին եռամսյակում  Apple ընկերությունը կարողացել է վաստակել ամբողջ աշխարհում սմարթֆոնների վաճառքի 92% եկամուտը: Ընդորում, «խնձորային» ընկերությունը իր վաճառած սմարթֆոնների քանակով աշխարհում զբաղեցրել է 5-րդ տեղը:

apple-iphone-6-plus-gold-gallery-img-1-bp3-011215

Apple-ի մշտական հակառակորդ Samsung-ը հայտնվել է 2-րդ հորիզոնականում` ստանալով եկամտի 15%-ը: Այսպիսով, տեխնոլոգիական երկու հսկաները ստացել են եկամտի ավելի քան 100%-ը, մյուս արտադրողներին թողնելով վնասներով:

62b1f6_83e211a3d8484173a6ea66a3b49d1f80

Apple ընկերության բարձր եկամտաբերությունը պայմանավորված է արտադրանքի բարձր արժեքով: Միջին գինը iPhone սմարթֆոնների համար կազմում է $659, իսկ նույն բնութագրերով Android սմարթֆոնները արժեն $185:




Լրահոս