Հայկական ժամանակ. Հրայր Թովմասյանը պաշտպանո՞ւմ է Թոխմախի Մհերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ կարճ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, անդրադառնալով Թոխմախի Մհերի հայտնի պատմությանը, կրկին ի ցույց է դրել “օրենքի գիտակի” իր ողջ էությունը: “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ հարցին, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի պատգամավորը, նախարարը պատասխանել է. “Իրավական պատասխանատվության ձևեր չկան”: Մի քանի րոպե անց “ՀԺ” թղթակցի հարցին՝ իրո՞ք լրագրողի նկատմամբ բռնության սպառնալիքը քրեական պատասխանատվություն չի ենթադրում, նա պատասխանել է. “Պետք է դիմեն, որ պարզեն”:
Ի դեպ, երկու պատասխանն էլ սխալ է: Նախ՝ բռնության սպառնալիքը լրագրողի նկատմամբ քրեորեն պատժելի է, երկրորդ՝ դա պարզելու համար ամենևին էլ անհրաժեշտ չէ դիմել իրավապահ մարմիններին: Վերջիններս պարտավոր են ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ուսումնասիրել դեպքը և իրավական գնահատական տալ:




Լրահոս