Ձերբակալվել է հայտնի ռեփեր Snoop Dogg-ը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է  The Guardian-ը, հայտնի ռեփեր  Snoop Dogg-ը Շվեդիայում ձերբակալվել է` թմրանյութ օգտագործելու մեղադրանքով:

snoop-624-1368121236

Նրա փաստաթղթերը ստուգելիս իրավապահների մոտ կասկած է առաջացել, որ  Snoop Dogg-ը, ով պետք է ելույթ ունենար Ուպպսալայում, գտնվում է թմրանյութի ազդեցության տակ:

Նրան ուղեկցել են ոստիկանական բաժանմունք, որտեղ վերջինս հետազոտություն է անցել, սակայն թմրանյութի առկայություն նրա արյան մեջ, նախնական տեղեկություններով, չի հայտնաբերվել:




Լրահոս