ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությանն ԱԺ նախագահի անունից նախօրեին տրված ընթրիքին ներկա են եղել միայն Հովիկ Աբրահամյանն ու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ ըստ արարողակարգի՝ այնտեղ պետք է լինեին նաեւ հայաստանյան պատվիրակության գոնե հիմնական կազմի անդամները: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Դ. Հարությունյանն ամեն գնով հոգացել է, որպեսզի հատկապես ոչ կոալիցիոն ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» անդամները չմասնակցեն ընթրիքին՝ հավանաբար չխանգարելու համար: Նրանց պարզապես չեն հրավիրել: Սակայն այս հանգամանքը չի վրիպել եվրոպացիների աչքից, որոնք հետաքրքրվել են պատվիրակության մյուս անդամների բացակայությամբ: Անակնկալի եկած  Հարությունյանը հստակ պատասխան չի տվել՝ փոխելով թեման: Ինչո՞ւ չեն հրավիրվել պատվիրակության մյուս անդամները. «Ժողովուրդ»-ի այս հարցին Դ. Հարությունյանը պատասխանեց, թե դա պատվիրակության ընթրիք չէր:




Լրահոս