«Բարսելոնա»-ի եռյակն արժանի է լինել «Ոսկե գնդակ»–ի եզրափակչում. Բարտոմեու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Ժոզեպ-Մարիա Բարտոմեուն կարծում է, որ կատալոնական ակումբի հարձակողական  եռյակն արժանի է լինել այս տարվա «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության եզրափակչում և պայքարել լավագույնի տիտղոսի համար:

«Մեսսին, Նեյմարը և Սուարեսն արժանի են այս տարի լինել «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների եզրափակիչ եռյակում»,- նշել է նա:։

Նշենք, որ անցած տարվա  «Ոսկե գնդակ»-ը ստացավ Մադրիդի «Ռեալ»-ի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։




Լրահոս