Ռամոսը` «Ռեալ»-ի ավագ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով այսօր երկարաձգել էր պայմանագիրն «արքայական ակումբ»-ի հետ, նշանակվել է թիմի ավագ։ Այդ մասին տեղեկացնում է «Ռեալ»-ի պաշտոնական թվիթերյան էջը։

Վերջին 5 տարիներին մադրիդցիների ավագը  պորտուգալական «Պորտու» տեղափոխված հեռացած իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասն էր: Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալ» էր տեղափոխվել 2005 թվականին «Սեւիլիայից»։




Լրահոս