Հայ աղջիկներին Դուբայում սեռական շահագործման ենթարկելու մեջ մեղադրվող Հերիքնազի վերաբերյալ ցուցմունք կտա դատապարտյալ քույրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց թրաֆիքինգ կատարելուն նպաստելու մեջ մեղադրվող Հերիքնազ Խաչատրյանի գործով դատական քննությունը:

Մեղադրյալը նիստին ներկա էր, իսկ ահա նրա երկու պաշտպանները՝ Հրանտ Գևորգյանն ու Մերուժան Մկրտչյանը,  հերթական անգամ չէին ներկայացել դատարան՝ չնայած պատշաճ ծանուցման առկայությանը:

Հերիքնազը հայտնեց, որ օրեր առաջ, երբ խոսել է իր պաշտպան Հրանտ Գևորգյանի հետ, տեղեկացել է, որ վերջինս առողջական խնդիրներով հիվանդանոց է տեղափոխվել: Դրանից հետո ինքն իր պաշտպանների հետ չի խոսել:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, իսկ պաշտպանների բացակայության հարցը կքննարկվի հաջորդ դատական նիստին, երբ նրանք ներկա կլինեն: «Շնորհակալություն, ցտեսություն»,- դահլիճից դուրս գալուց առաջ, դիմելով դատավորին, ասաց Հերիքնազը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին:

Նախագահողը հայտնեց, որ բավարարվել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և դատարան է բերվել որպես վկա ներգրավված դատապարտյալ Բավական Խաչատրյանը՝ ամբաստանյալի քույրը: Վերջինս, ինչպես հայտնի է, համարվում է Հերիքնազի հանցակիցը և դատապարտվել է  11 տարվա ազատարզկման: Իսկ մինչ քույրերից մեկը ամբաստանվում էր, մյուսը հետախուզման մեջ էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերիքնազ Խաչատրյանը նախորդ տարվա հունիսի 24-ին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից՝ կավատությամբ զբաղվելու կասկածանքով: Նա 2013-ի օգոստոսի 12-ից հետախուզման մեջ էր գտնվում Քրեական օրենսգրքի 112–րդ հոդվածի հատկանիշներով՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, պահելը հանձնելը կամ ստանալը: Հերիքնազ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Հիշեցնենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվելով մանրավաճառությամբ, մարդու թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու դիտավորությամբ, միավորվելով Հայաստանում բնակվող ավագ քրոջ` Բավական Խաչատրյանի և Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ, անդամագրվել է նշված կազմակերպված խմբին:

Նշված երեք կանայք իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում: Այսպես, Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կազմակերպել է հավաքագրված անձանց մուտքի հրավեր ստանալը, կատարել նրանց Դուբայ տեղափոխելու հետ կապված ծախսերը, «ստացել» նրանց այդ քաղաքում, իսկ Հերիքնազ և Բավական Խաչատրյանները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները:




Լրահոս