Ամերիկյան Սիեթլ քաղաքում փոթորիկը կյանքեր է խլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոթորիկի հետևանքով ամերիկյան Սիեթլ քաղաքում երկու մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ռուսական «Ռոսսիա 24»-ը:

Շուրջ 400 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Քամու արագությունը հասել է 130 կմ/ժամի: Գովազդային վահանակները, սյուները և ծառերը քամուն չեն դիմացել:

Նույն ցիկլոնի հետևանքները վերացնում են նաև կանադական Վանկուվերում: Այնտեղ ևս ուժեղ քամի և հեղեղներ են:




Լրահոս