Ռոնալդուն և Մոուրինյոն հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն  հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում,  հայտնում է Daily Mail-ը:

Մոուրինյոն ամենաշատ միավորներն է վաստակել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում, Չեմպիոնների լիգայում, գլխավորելով տարբեր թիմեր, ամենաշատ հաղթանակներն է տարել:

Ռոնալդուն ամենաշատ հեթ-տրիկների հեղինակն է Պրիմերայում (27), ինչպես նաև ամենաճանաչված մարդը Facebook-ում (ավելի քան 100 մլն հավանում) և Twitter-ում (ավելի քան 27 մլն բաժանորդ):




Լրահոս