
Մյունխենի «Բավարիա»-ի ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբը նոր պայմանագիր է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդոլային:
«Ես դրական եմ տրամադրված: Մենք Գվարդիոլային փայլուն առաջարկ ենք կատարել, որից հենց այնպես դժվար է հրաժարվել:
Ցանկանում ենք ևս մեկ անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը` այս անգամ Գվարդիոլայի հետ»,- հայտարարել է Ռումենիգեն: