
Այսօր լրանում է Վազգեն Սարգսյանի 54-ամյակը: Նա սպանվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքով: Այդ ժամանակ զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը: Մինչ այդ` Հայաստանի երկարամյա` Պաշտպանության նախարարն էր: Վազգեն Սարգսյանը Հայոց բանակի հիմնադիրներից է, Արցախյան ազատամարտի առանցքային դերակատարներից մեկը: Ժողովուրդը նրան պատվում է Սպարապետ անվամբ, որը և Վազգեն Սարգսյանը վաստակել է իր կյանքով և գործունեությամբ: Վազգեն Սարգսյանը Հայաստանի և Արցախի Ազգային հերոս է: