Օրբելի փողոցոմ տեսախցիկը ֆիքսել է վրաերթի պահը. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 4-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: 
Ինչպես հայտնում է  shamshyan .com-ը, ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Վարուժան Ավետիսյանը, վարելով “Օպել” մակնիշի 33 PՍ 885 համարանիշի ավտոմեքենան, Օրբելի փողոցի 47 շեքի դիմաց վրաերթի է ենթարկում հետիոտնին՝ 16-ամյա Անահիտ Սահակյանին:
Վրաերթի ենթարկվածին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներ ու Օրբերլի 14 հասցեում գործող “Սեկոնեդ” անվտանգության համակարգերի խանութ սրահի աշխատակիցները և նրանց օգնությամբ էլ վրաեթրի ենթարկվածը տեղափոխվել է “Արմենիա” բժշկական կենտրոն: 
Ֆոտլրագրողը հայտնում է, որ “Սեկոնեդ” անվտանգության համակարգերի անվտանգության տեսախցիկը ֆիքսել է վրաերթի պահը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է հետիոտնը, ով ի դեպ սովորում է Երևանի թիվ 83 դպրոցի 11-րդ դասարանում, հետիոտնի համար չթույլատրելի վայրով փորձում է անցնել և իր անուշադրության հետևանքով վրաերթի է ենթարկվում: 
“Արմենիա” բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:




Լրահոս