Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ խորհրդատվական խմբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին: Ամերիկյան փորձագետների հերթական այցը Հայաստան նպատակաուղղված է ռազմավարական վերանայման շրջանակներում զորային կառույցի և պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն աջակցություն ցուցաբերելուն:

Հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց ամերիկյան փորձագետների ներդրումը Հայաստանի պաշտպանական կարողությունների կատարելագործմանն ընդառաջ արդիական գաղափարների ձևավորման հարցում: ՀՀ պաշտպանության նախարարն ավելացրեց, որ չնայած հակառակորդի նախահարձակ գործողությունները զսպելու, անդրադարձելու և պատժելու ներկայիս հրատապությանը, ռազմական գերատեսչության ջանքերը ոչ պակաս չափով մտասևեռված են կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և մարտական կարողությունների հեռանկարային զարգացմանը:




Լրահոս