Ֆյոդր Եմելյանենկոյի մրցակցի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է ТАСС-ը՝ ռուս լեգենդար բռնցքամարտիկ Ֆյոդր Եմելյանենկոյի մրցակցի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին:

Ֆյոդր Եմելյանենկոն մարտ կանցկացնի Ճապոնիայում դեկտեմբերի 31-ին շոուի շրջանակներում, որը կազմակերպում են PRIDE-ի նախկին ղեկավարները: Շոուն կհեռարաձարկվի նաև ԱՄՆ-ում: «Դեկտեմբերի 8-ին կհայտարարվեն մասնակիցների մի մասը, Ֆյոդրից բացի՝ շոուին կմասնակցի բրազիլուհի Գաբի Գարսիան (ջիու-ջիտսուի աշխարհի 9-ակի չեմպիոն)»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հուլիսի կեսերին «Վերջին կայսր» մականունը կրող ռուս բռնցքամարտիկը հայտնել էր կարիերայի վերսկսման մասին:




Լրահոս