Մահվան ելքով վրաերթ Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 9/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել-Վեկտրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի ուղևոր, 1951 թ. ծնված Արշալույս Ստեփանյանը մահացել է, իսկ վարորդը, 3 ուղևորները, «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 




Լրահոս