Գեղարքունիքի մարզում ՊԱԶ-ը կողաշրջվել է.կան վիրավորներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արծվաքար թաղամասի գերեզմանի ճանապարհին “ՊԱԶ” մակնիշի 03 36 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը գերեզմաններ բարձրանալու ճանապարհին կողաշրջվել է: Ինչպես  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսում գտնվող Արծվաքար թաղամասի բնակիչներ՝ 59-ամյա Զաբել Բաբայանը, 30-ամյա Նելի Նազարյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Անուշ Թարխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Գավառ քաղաքի “Գավառտրանս” ՍՊԸ-ի հաշվեկշռում: Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ավտոբուսի մեջ էլի են մարդիկ եղել, ովքեր մեկնում էին գերեզմանոց: Բարեբախտաբար վթարը ողբերգական ավարտ չի ունեցել: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս