Վախճանվել է հայ վիրաբուժության նահապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ցավով տեղեկացնում ենք, որ մարտի 10-ին 92 տարեկան հասակում վախճանվել է հայ վիրաբուժության նահապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ, ԽՍՀՄ ԱՆ Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի (այժմ` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ) հիմնադիր Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը և վշտակցում ենք նրա հարազատներին։ Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 11-ին, ժամը 17.00-ին Նորքի V զանգվածի »Սուրբ Սարգիս« եկեղեցում: Հուղարկավորությունը՝ մարտի 12-ին, ժամը 14.00-ին նույն եկեղեցուց:
ՀՀ Առողջապահության նախարարություն




Լրահոս