Օտարերկրացիներին թույլատրել են ծառայել Ուկրաինայի Զինված ուժերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Գերագույն ռադան երկրի զինված ուժերում ծառայելու մասին օրենսդրական ակտում որոշ փոփոխություններ է մտցրել` թույլատրելով դրանցում ծառայել օտարերկրացիներին ու առանց քաղաքացիության անձանց` սրա հետ մեկտեղ ուժեղացնելով վարձկանության համար պատասխանատվությունը:

Ինչպես հայտնում է ՈւՆԻԱՆ-ը, համապատասխան օրինագծի ընդունման կողմից քվեարկել է 229 պատգամավոր:

Սույն օրենքով` փոփոխություններ են մտցվել «Ռազմական պարտավորության ու զինվորական ծառայության» մասին օրենքում, համաձայն որի` զինծառայողի դասին են հավասարեցվում օտարերկրացիներն ու առանց քաղաքացիության անձինք, որոնք օրենքի համաձայն զինվորական ծառայություն են անցնում Ուկրաինայի Զինված ուժերում:




Լրահոս