ԲՈՏՈՒԼԻԶՄ` ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում արձանագրված սննդային թունավորման` բոտուլիզմի դեպքը մարտի 4-ին ավարտվել է մահվան ելքով: Սննդային թունավորման պատճառ էր դարձել փետրվարի 9-ին տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումը: Հաջորդ օրը հիվանդի մոտ ի հայտ էին եկել բոտուլիզմին բնորոշ հետեւյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, պտոզ, կլման ակտի խանգարում: Հիվանդն անմիջապես հոսպիտալացվել էր եւ ստացել հակաբոտուլինային շիճուկ, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Եվ չնայած երկարատեւ բուժմանը` նրա կյանքը չհաջողվեց փրկել: Նշենք, որ նախօրեին բոտուլիզմի նոր դեպք է արձանագրվել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղի օգտագործումն է: Թունավորվածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է:

Ս.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս