ՄԱՐԴԻԿ ՇՂԹԱ ԵՆ ԿԱԶՄԵԼ ԾՈՎՈՒՄ ԽԵՂԴՎՈՂ ՏՂԱՅԻՆ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Նոր Զելանդիայի Նեյպիր քաղաքի լողափին խաղացող 12-ամյա տղային հանկարծակի վրա է հասել հսկայական ալիք, ինչի հետեւանքով երեխան հայտնվել է ծովում”,-գրում է The Telegraph-ը: Վտանգի մեջ հայտնված երեխային փրկելու համար նրա ընկերը վազել է մոտակայքում գտնվող մարդկանց մոտ եւ օգնություն խնդրել: Նրանք արագ կողմնորոշվել են եւ մարդկային շղթա կազմելով, ջրից դուրս են բերել խեղդվող տղային: Շղթայի մաս կազմած իրավապահները պատմել են, որ երեխան մոտ 30 վայրկյան մնացել է ջրի տակ: Երեխայի հայրը շնորհակալություն է հայտնել շղթայի բոլոր անդամներին եւ ասել, որ որդու կյանքի համար պարտական է հենց նրանց:




Լրահոս