Գյումրիում Շուշան Պետրոսյանի նախատեսված համերգը կհետաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տեղեկությունները, որ մարտի 13-ին ԱԺ ,Հանրապետականե խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ Գյումրիում նախատեսված համերգը հետաձգվելու է, Շուշան Պետրոսյանը չի հերքում՝ ասելով, որ հնարավոր է: “Սա իմ խնդիրը չէ, պարզապես չէի ցանկանա, որ իմ համերգին ինչ-որ մարդիկ բախվեն՝ անկախ նրանից տաս՞ը հոգի կլինեն, թե ավելե,-Tert. am-ի հետ զրույցում ասաց նա:
“Թեպետ ինձ հայտնի է, որ տասներեք հոգի վաղը ցանկանում են խաղաղ ցույց անել: Բայց կարծում եմ, որ նման տրամադրությունների դեպքում բախումներն անխուսափելի են և որպեսզի իմ նկատմամբ անհիմն մեղադրանքների շարանը չավելանա ևս մեկով, կարծում եմ՝ հետաձգենք, մինչ մարդիկ ավելի խաղաղ տրամադրություններ կունենան”,- ավելացրեց երգչուհին։ 
Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ “Բարև Գյումրի” քաղաքացիական շարժումը վաղը պատրաստվում է “Էրթաս Բարով” ակցիա կազմակերպել Շուշան Պետրոսյանի դեմ: 
Ինչպես հաղորդում է Գյումրիի լրագրողների “Ասպարեզ” ակումբը, ժամը 18:00-ից սկսած նախաձեռնության անդամները նախատեսել էին հավաքվել Գյումրիի “Հոկտեմբեր” կինոթատրոնի մուտքի մոտ՝ բարևելու ներկա քաղաքացիական անձանց, ոստիկաններին և մինչ համերգի սկիզբը պատրաստելու Գյումրի քաղաքին վերաբերող “խնդիրների գորգ”:
Ավելի վաղ էլ ակտիվիստներից մեկը հայտնել էր, որ Շուշան Պետրոսյանին Գյումրիում սպասում է շատ սառը ընդունելություն և “խիյար և սապոն”: 
Սա, հիշեցնենք, Շուշան Պետրոսյանի՝ “Ուրվագիծ” հաղորդաշարի շրջանակներում արված հայտարարությունների կապակցությամբ է, երբ նա ասել էր, թե ազնիվ չէ, որ Գյումրիում փողը վերցրին, սակայն ընտրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին։ Tert. am-ը թեմայի շուրջ զրուցեց երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ, ով ասաց, որ շատ վատ է զգում, երբ իր ընկերուհուն, Երևանի քաղաքացուն, արվեստի գեղեցիկ նմուշներ ներկայացրած երգչուհուն կարող են ,այդ կարգի ստոր ձևով վիրավորել, ընդհուպ մինչև իր անձըե: Երգչուհու խոսքը սոցիալական ցանցերում եղած գրառումների մասին է:
“Շուշանն արժանի չէ ոչ մի առումով նման խոսքերի ու նման վերաբերմունքի, որովհետև նա այս ազգի համար շատ բան է արել, և չի կարելի մոռանալ էդ ամեն ինչը և էս կարգի տգեղ մոտենալ”,-ասաց Հասմիկ Կարապետյանը:
Նա ավելացրեց, որ քաղաքական դաշտում չեզոք մարդ է և առանձնապես չի հասկանում ու խուսափում է քաղաքականությունից: 
“Թող ինձ ներեն բոլորը, բայց իմ կարծիքով՝ քաղաքականությունը ամենաանկանխատեսելի և ոչ այդքան մաքուր դաշտն է: Դրա համար ողջ գիտակցական կյանքումս ինձ հեռու եմ պահել: Ես արվեստի մարդ եմ, և ամեն մարդ թող իր գործով զբաղվի: Շուշանը պատգամավոր է, ես գիտեմ, որ շատ պատրաստված մարդ է այդ առումով և նա կարող է ունենալ իր ուրույն կարծիքը՝ նաև այդ կարծիքը փաստարկելով”,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա ըստ Հասմիկ Կարապետյանի՝ դրանք մարդիկ են, որոնք տարբեր են մտածում և, գուցե, դրանից ելնելով, սուբյեկտիվ վերաբերմունք ունեն: Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հասկանում է, թե ո՞րն է այս կարգի տրամադրությունների ու ցնցումների պատճառը: Պատճառը, ըստ Լևոն Բարսեղյանի, Շուշանի մեջ է: “Թող մի հատ ինքն իր ներքին կոնֆլիկտը լուծի: Ինքը իրեն մի կողմից արվեստի մարդ է զգում, մյուս կողմից իշխանության մաս է կազմում և պաշտանում է այս ավտորաիտար ռեժիմը, ինչը հարիր չէ մտավորականին: Այս երկու փիլիսոփայություններն իրար հետ անհամադրելի են”,- Tert. am -ի հետ զրույցում ասաց նա։ 
Լևոն Բարսեղյանն ինքը ոչ այնքան կենտրոնացել է ընտրակաշառքի մասին դրվագի վրա, այլ այն, որտեղ երգչուհին Լևոն Բարսեղյանի խոսքով՝ “համերգավար մարդուն, միայն այն բանի համար, որ նա քննադատում է, ասում է՝ դուք մեր ներքին թշնամին եքե: Լևոն Բարսեղյանը, օգտագործելով Շուշան Պետրոսյանի խոսքը, ասաց, որ “դա էլ ազնիվ չէ”:
 




Լրահոս