Սարգսյանը Պուտինին հրավիրել է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր պաշտոնական այցով մեկնել էր Ռուսաստան, հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ,- գրում է “ՌԻԱ-Նովոստին”: Աղբյուրի համաձայն՝ ՌԴ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Վլադիմիր Պուտինին պաշտոնական այցով այցելել Հայաստան:
“Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը և դրանով ամեն ինչ ասված է”,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: “Եվս մեկ անգամ հաստատում եմ իմ հրավերը՝ այցելել Հայաստան պաշտոնական այցով”,-հավելել է ՀՀ նախագահը: Իր հերթին Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հատուկ հարաբերություններ ունի: “Ընդհանուր առմամբ դրանք լավ են զարգանում”,-նշել է Պուտինը: 




Լրահոս