Ժողովուրդ. Ես օրորոցային եմ երգել, որ Շուշանը մեծանա. Ալվարդ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ” օրաթերթը  զրուցել է ՀՅԴ խմբակցության նախկին անդամ Ալվարդ Պետրոոսյանի հետ: Ստորև ներկյացնում ենք  հարցազրույցից մի հատված.

-Իսկ Դուք ո՞ւմ եք տվել Ձեր քվեն:
-Ինքս ձայնս տվել եմ Սերժ Սարգսյանին, չեմ թաքցնում, բայց դա չի նշանակում, որ կույր եմ կամ խուլ, չգիտեմ ինչ թերություններ կան, ամեն ինչ էլ գիտեմ: Ես իմ ձայնը տվել եմ այն մարդուն, որը ճանապարհ է անցել, փորձառու է, և Աստված մի արասցե, եթե վաղը մի բան պատահի, խուճապի չի մատնվելու: 
Ժողովուրդը, հատկապես գյումրեցիները, բուռն քննադատության ենթարկեցին Ձեր եղբոր դստերը` Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանին այն բանի համար, որ նա հայտարարել էր, թե ազնիվ չէ, “երբ Գյումրին փող վերցրեց, բայց ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին”…
– Խնդրում եմ, այդ թեմայով ինձ հարցեր մի տվեք, բարոյական բաներ կան, որ ես երբեք չեմ ուզում խախտել: Ես ի սկզբանե նշեցի, որ ես չեմ ընդունում ոչ այս կողմի և ոչ էլ այն կողմի կռապաշտներին: Երբ որ առաջնորդի մասին է խոսվում ամպագոռգոռ բառերով և ժողովրդի ջրբաժանն ավելի է խորացվում, ինձ համար ընդունելի չէ, ով ուզում է լինի:
-Երգչուհու խոսքերն այնքան են վրդովեցրել գյումրեցիներին, որ վերջիններս որոշել էին Գյումրիում համերգի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպել ու անգամ հայտարարել էին, թե նրան վարունգներով են դիմավորելու, ինչի պատճառով Շուշան Պետրոսյանը հետաձգեց իր համերգը…
-Ես օրորոցային եմ երգել, որ Շուշանը քնի, մեծանա: Ես ինձ թույլ չեմ տա պատասխանել այդ հարցերին: Ես չեմ կարծում, թե ճիշտ մարդ եք գտել, որը կպատասխանի այդ հարցերին: 
 
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրթերթի այսօրվա համարում




Լրահոս