ԹՈՂ ՊԱՀԱՆՋԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք նա պատրաստվում է կատարել Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը եւ հրաժարական ներկայացնել: «Իհարկե չեմ հրաժարվելու»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտարարել էր, որ Ր. Հովհաննիսյանի նույն պահանջով այդ հայտարարությունից իր ոտքերը «թուլացել» են, իսկ ինքը ինչ զգացողություններ է ունեցել, նշեց. «Իսկ պահանջողը ո՞վ ա, ինձ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պաշտոնի նշանակել, որ իմ հրաժարականն էլ ինքը պահանջի»: Այնուհետեւ Նալբանդյանը հայտարարեց. «Է՛, թող պահանջի, ի՞նչ ա եղել, մեզ մոտ ընդհանրապես ընտրախախտում չի եղել, դա էլ պարոն Հովհաննիսյանի վստահված անձինք ու հանձնաժողովի անդամներն են վկայում»:




Լրահոս